|
Փոխարժեքներ
17 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.76 |
| EUR | ⚊ | € 448.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.8082 |
| GBP | ⚊ | £ 512.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.71 |
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Լոնդոնի Կայսերական քոլեջի Գլոբալ առողջության նորարարության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր, լորդ Արա Դարզիի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նախագահ Սարգսյանն ու լորդ Արա Դարզին անդրադարձել են մասնավորապես նախագահական ATOM ծրագրի շրջանակում համագործակցության հեռանկարներին, հատկապես որ լորդ Դարզին 2020-ի սեպտեմբերի 1-ից ստանձնել է Բրիտանական գիտության ասոցիացիայի (BSA) նախագահությունը: Այդ համատեքստում քննարկվել է ATOM-ի շրջանակում «Արհեստական բանականություն և հանրային առողջություն» թեմայով ծրագիր իրականացնելու հնարավորությունը:
Նախագահ Արմեն Սարգսյանը լորդ Արա Դարզիին հրավիրել է որպես բանախոս հանդես գալու այս տարվա հոկտեմբերի 10-11-ը Հայաստանում կայանալիք Մտքերի հայկական երկրորդ գագաթնաժողովում։