|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ Կանադայում Հայաստանի դեսպանությունը Նիագարայի ջրվեժի լուսաբանման խորհրդի հետ համատեղ հայտնում է, որ սեպտեմբերի 21-ին Նիագարայի ջրվեժը կլուսավորվի հայկական դրոշի գույներով: Դեսպանությունը բոլոր ցանկացողներին հրավիրում է տոնելու այս իրադարձությունը, որը տեղի կունենա սեպտեմբերի 21-ի երեկոյան ժամը 10-ին և կտևի 15 րոպե:
Ինչպես տեղեկանում ենք Կանադայում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան էջից, սեպտեմբերի 21-ին, առավոտյան ժամը 9-ին քաղաքապետ Ջիմ Ուոթսոնի Գերաշնորհ Տեր հովվապետության ներկայությամբ հայկական դրոշը կբարձրացվի նաև Օտտավայի քաղաքապետարանի շենքի առջև: