կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-05 15:43
Հասարակություն

Վանաձորում խախտվել է պարետատան կանոնները

Վանաձորում խախտվել է պարետատան կանոնները
Շաբաթ օրը ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մասնագիտական խմբերը ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում դիտարկել են, թե որքանով են պահպանվում պարետատան կողմից սահմանված հակահամաճարակային անվտանգության կանոնները։ Այդ մասին տեղեկանում ենք Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից:
Խստացված ստուգայցի ընթացքում արհեստական լճերի, առողջարանային համալիրի հարակից տարածքներում արձանագրվել են որոշակի թերություններ՝ սահմանված սոցիալական հեռավորությունը չպահպանելու և դիմակը ոչ ճիշտ կրելու վերաբերյալ։