|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Որոշ մարդիկ երկրորդ անգամ վարակվում են են կորոնավիրուսով`որոշակի ցիտոկինների բարձր մակարդակի պատճառով: Այս եզրակացությանն են եկել ԱՄՆ-ի Մասաչուսեթսի ընդհանուր հիվանդանոցի գիտնականները:
Ըստ Cell ամսագրի՝ մասնագետները ուսումնասիրել են COVID-19-ով մահացածների փայծաղը և ավշային հանգույցները: Նրանք պարզեցին, որ օրգաններում գոյություն չունեն գերմինատիվ կենտրոններ, որոնք ապահովում են կայուն իմունիտետ:
Այդ կենտրոնները կառուցվածքներ են, որոնք զարգանում են ավշային հանգույցներում և փայծաղում վարակի կամ պատվաստումների ժամանակ: Նրանց մեջ հասունանում են B բջիջները, որոնք իմունային հիշողության երկարատև բջիջներ են: B բջիջները թույլ են տալիս մարմնին հայտնաբերել պաթոգեն և հարձակվել դրա վրա, եթե այն կրկին վարակվի:
Պարզվել է, որ կորոնավիրուսի ծանր տեսակի հիվանդի մարմնում արտադրվում են բազմաթիվ մոլեկուլներ`ցիտոկինի TNF, որտեղ ձևավորվում են այդ կենտրոնները: Այս դեպքում վերականգնվածները կարող են նորից վարակվել: