Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԻՆ ՓԾ տնօրեն Վրեժ Գաբրիելյանը կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել: Փրկարար ծառայության տարբեր ստորաբաժանումների ղեկավարները, Երևանի և մարզային փրկարարական վարչությունների պետերը զեկուցել են վերջին մեկ շաբաթվա ընթացքում գրանցված ահազանգերի, ձեռնարկված միջոցառումների, նախապատրաստվող ուսումնավարժանքների, քաղաքացիական պաշտպանության հարցերի, ինչպես նաև տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի մասին:
Օգոստոսի 10-17-ը Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը 16 903 ահազանգ է ստացել: Գրանցվել է 833 արտակարգ դեպք, 148 հրդեհ: Զոհվել է 3, տուժել՝ 104 մարդ: «Ուժեղ երկրաշարժի դեպքում օդանավակայանների և պետական կառավարման համակարգի մարմինների գործողությունների կազմակերպումը և իրականացումը» թեմայով հրամանատարաշտաբային ուսումնավարժանք է կազմակերպվելու: Առաջիկայում ԱԻՆ-ը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի և ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի ներկայացուցիչների հետ հանդիպում է անցկացնելու, որի ընթացքում քննարկվելու են վարժանքի հետ կապված հարցեր: Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթևոսյանն առաջարկել է սեպտեմբերի կեսից քաղաքացիական պաշտպանության խնդիրների վերաբերյալ արտագնա պարապմունքներ անցկացնել մարզերում՝ նշելով, որ ՃԿՊԱ-ն պատրաստ է համագործակցել համապատասխան վարչությունների ու տարածքային ստորաբաժանումների հետ: Խորհրդակցության ավարտին փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանն ամփոփել է արդյունքները, տվել մի շարք հանձնարարականներ:
«Համավարակի պայմաններում մարտական խնդիրների իրականացումը հարյուր տոկոսով պիտի արվի: Շնորհակալություն եմ հայտնում մինչև հիմա բավական լավ կատարված աշխատանքի համար»,- ասել է ՓԾ տնօրենը: