Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Երեկ «Լուսավոր Հայաստանի» հիմնադիր անդամներից մեկը՝ Մանե Թանդիլյանը, հայտարարեց մանդատը վայր դնելու և ԼՀԿ խորհուրդը լքելու մասին։ Անմիջապես կասկածներ ծնվեցին, որ իշխանության մատը խառն է և ինչպես «Բարգավաճ Հայաստանի», այնպես էլ «Լուսավորի» դեպքում, ընդդիմությունը քանդելու գործընթաց է գնում։
Մանավանդ Մանե Թանդիլյանը մի կողմից կուսակցության առաջատար դեմքերից է, մյուս կողմից՝ եղել է Նիկոլ Փաշինյանի կառավարության կազմում, իսկ դուրս գալուց հետո էլ շատ պասիվ կեցվածք է որդեգրել, գրեթե չմասնակցելով ԼՀԿ-«Իմ քայլը» թեժ մարտերին։
Սակայն «Լուսավորից» մեզ հավաստիացրեցին, որ պատճառը, ինչպես և նշել էր Թանդիլյանը, առողջական է՝ նա երկարատև բուժման կարիք ունի և նեղվում էր, որ չի կարողանում ակտիվ պատգամավորի դերակատարում ունենալ։
Ավելին` մեր աղբյուրներն ասացին, որ նա տևական ժամանակ է` գտնվում է արտերկրում՝ Ավստրալիայում է, այնտեղ է բուժվում և այս կորոնավիրուսի պայմաններում էլ վերադառնալու խնդիրներ կան, ուստի որոշել է դուրս գալ ակտիվ քաղաքականությունից և զբաղվել իր առողջական խնդիրներով։
Իսկ մանդատից և ԼՀԿ խորհրդի անդամությունից հրաժարվում է, որ իր փոխարեն ինչ որ մեկն առաջ գա և ավելի ակտիվ աշխատի»,-գրում է թերթը։