|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.32 |
| EUR | ⚊ | € 424.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.2392 |
| GBP | ⚊ | £ 495.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Անգլիայի ֆուտբոլի առաջնությունը` Պրեմիեր լիգան, կվերսկսվի հունիսի 17-ին:
Այս մասին գրում է The Telegraph-ը: Ըստ պարբերականի, առաջնությունը կշարունակվի «Շեֆիլդ Յունայթեդ»-«Աստոն Վիլա», «Մանչեսթեր Սիթի»-«Արսենալ» խաղերով, որին ներկա չեն լինի հանդիսականները: Պրեմիեր լիգան հիմնովին կվերսկսվի հունիսի 20-ին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պրեմիեր լիգայի ակումբները պաշտոնապես անցնում են խմբայինմարզումների: Ֆուտբոլային ակումբներն իրենց շրջանում քվեարկություն են անցկացրել և միաձայնհամաձայնել են խմբային մարզումները վերսկսել: Նրանք մայիսի 19-ին կմարզվեն խմբերով, սակայնխմբերը շատ մեծ չեն լինի, և ֆուտբոլիստների միջև կպահպանվի սոցիալական հեռավորությունը:
Բրիտանական կառավարությունն արդեն իսկ թույլատրել է վերսկսել Պրեմիեր լիգան: Անգլիայի ֆուտբոլիառաջնությունը դադարեցվել էր մարտի 13-ին` կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: