|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը վերջին 24 ժամվա ընթացքում հավաքել է ռեկորդային 26 միլիոն դոլար նախընտրական նվիրատվություն. հաղորդում է Associated Press-ը:
Նվիրաբերությունների աճը պայմանավորված է այն բանով, որ Բայդենը երեկ առաջադրել էր Կալիֆոռնիայից սենատոր Քամալա Հարրիսին որպես ԱՄՆ փոխնախագահի թեկնածու:
Գործակալության տվյալներով, Բայդենի դրամահավաքի շտաբը գրեթե մոտ է Սպիտակ տան գործող ղեկավար Դոնալդ Թրամփի տվյալներին, որն իր տրամադրության տակ ունի մոտ 300 միլիոն դոլար նախընտրական քարոզչության համար:
Հիշեցնենք, որ Հարրիսն աչքի է ընկել իր հայամետ գործունեությամբ. հանդիսանում է 2019 թ. դեկտեմբերի 12-ին ԱՄՆ սենատի կողմից ընդունված Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի համահեղինակներից մեկը։