կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-23 18:04
Հասարակություն

ՍԱՏՄ անցկացրել է խստացված ստուգայցեր ոստիկանության հետ համատեղ

ՍԱՏՄ անցկացրել է խստացված ստուգայցեր ոստիկանության հետ համատեղ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ ոստիկանության հետ համատեղ, այսօր իրականացրել է կորոնավիրուսի հաղթահարմանն ուղղված խստացված ստուգայցեր Երևանի խոշոր առևտրային կենտրոններում՝ «Երևան մոլ», «Դալմա Գարդեն մոլ» և «Ռոսսիա մոլ» առևտրի կենտրոնների  հանրային սննդի կազմակերպություններում:

Տեսուչներն արձանագրել են, որ այդ սննդի շղթայի օբյեկտներում հիմնականում պահպանվում են սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը, բոլոր կազմակերպություններում եղել են ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյաններ՝ համապատասխան ձևաչափով լրացված, մարդկանց կուտակումներ չեն արձանագրվել, տարբեր սեղանների շուրջ նստած անձանց միջև պահպանվել է պատշաճ սոցիալական հեռավորություն, նախատեսված բոլոր վայրերում եղել են փակ աղբամաններ օգտագործված դիմակների համար, աշխատակիցները կրել են դիմակներ:

Այդուհանդերձ, ՍԱՏՄ-ն շարունակելու է շրջայցներն ու ստուգայցերը։