|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը դուրս է եկել ասուլիսից CBS News-ի լրագրողի անհարմար հարցից հետո:
Ըստ հեռուստաալիքի՝ Սպիտակ տան ղեկավարը ելույթ է ունեցել Նյու Ջերսի նահանգում, որտեղ ասուլիսում թղթակից Պաուլա Ռիդը Թրամփին հարցրել է.
«Ինչո՞ւ եք կրկնում, որ հենց Դուք եք մեկնարկել վետերանների ընտրությունը: Այն ընդունվել է 2014 թ.-ին, սա կեղծ հայտարարություն է, պարոն », - ասաց լրագրողը՝ նշելով, որ Թրամփը դարձել է Միացյալ Նահանգների նախագահ 2016 թվականին:
Նախագահը նախ փորձեց խոսքը փոխանցել մեկ այլ լրագրողի, բայց Ռիդը ընդհատեց նրան և կրկնեց հարցը: Այնուհետև Թրամփը, շնորհակալություն հայտնելով ներկաներին իրենց ուշադրության համար, հեռացավ ամբիոնից։