Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
YouTube-ում տեղադրել են The Comey rule (Կոմիի կանոնները) մինի-սերիալի թիզերը, որում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դերը կատարում է Բրենդան Գլիսոնը, ով հայտնի է «Հարրի Փոթեր» ֆիլմերում մասնակցությամբ։ Այդ մասին փոխանցում է RadioTimes-ը։
Սերիալը հիմնված է Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին տնօրեն Ջեյմս Կոմիի A higher loyalty գրքի վրա, որը լույս է տեսել 2018 թվականին։ Գիրքը տպագրվել է այն բանից հետո, երբ Թրամփը 2017 թվականին հեռացրել է Կոմիին՝ Հիլարի Քլինթոնի էլեկտրոնային նամակների հետաքննության գործի հետ կապված սկանդալի պատճառով։
RadioTimes-ի տեղեկություններով, սերիալում գործողությունները ծավալվում են ԱՄՆ նախագահական ընտրությունների շուրջ, որոնք տեղի են ունեցել 2016 թվականին։
Բրենդան Գլիսոնի հետ նախագծում նկարահանվել են նաև Ջեֆֆ Դենիելսը, Քինգսլի Բեն-Ադիրը, Ունա Չապլինը և այլք։
Սերիալի պրեմիերան տեղի կունենա սեպտեմբերի 27-ին՝ Showtime-ով։