Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում հուլիսի 28-ին դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ մեկնարկեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։
Նախորդ դատական նիստին դատավոր Աննա Դանիբեկյանը մերժել էր Մարտի 1-ի գործով տուժող Սերգեյ Եղիազարյանի ներկայացուցիչ Էդուարդ Ասլանյանի՝ դատախազներին բացարկի վերաբերյալ միջնորդությունը։
Նիստի ընթացքում դատարանը հետաձգել էր նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների պաշտպանների միջնորդության հարցի լուծումը, որը վերաբերում էր դատարանում հարցաքննության համար վկաների ցուցակում մի շարք անձանց ներառմանը։
Գործով անցնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, 2008-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը, 2008-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Յուրի Խաչատուրովը և 2008-ին Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանը։
Առավել մանրամասն՝ ուղիղ հեռարձակմամբ.