|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ամերիկյան համալսարանները, որոնք առաջարկել են ուսանողներին անցում կատարել հեռավար ուսուցման, հայտնել են հանրության և ուսանողների կողմից ճնշման մասին, որոնք պահանջում են ուսվճարների նվազեցում. այս մասին գրում է Financial Times-ը, նշելով՝ արդյունքում Ջորջթաունի համալսարանի հեռավար ուսուցման վճարը 10 տոկոսով պակասեցվել է տարեկան 58 հազար դոլարից, ինչը հնարավոր է եղել մոտ 2000 ուսանողների միջնորդագրի շնորհիվ։
Նշվում է՝ 10 տոկոս զեղչի մասին են հայտնել նաև Փրինսթոնի համալսարանը, Մասսաչուսեթսում գտնվող Ուիլյամսի քոլեջը։
Միևնույն ժամանակ, Հարվարդի համալսարանը բացառել է ուսման վճարի նվազեցման ցանկացած հնարավորություն, իսկ Յեյլի համալսարանը բարձրացրել է վճարը՝ 55․5 հազարից դարձնելով 57․7 հազար դոլար։