կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-24 09:22
Առանց Կատեգորիա

Հարսանիքի քավոր դարձած ԿԳՄՍ նախարարը մկրտվա՞ծ չէ. «Հրապարակ»

Հարսանիքի քավոր դարձած ԿԳՄՍ նախարարը մկրտվա՞ծ չէ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Եկեղեցու, եկեղեցու սպասավորների հետ ամենաանհաշտ պայքար մղող ԿԳՄՍ նախարարի թեթեւ ձեռքով դասագրքերից հանվեց «Հայ առաքելական եկեղեցու պատմություն» առարկան, իսկ դպրոցում հայտնված քահանային էլ նա ժամանակին վտարեց դպրոցից։ Սակայն նախարար Արայիկ Հարությունյանն օրերս Մովսես գյուղի եկեղեցում հարսանյաց արարողության քավոր էր:

Սոցցանցերում գրվեց, որ նա մկրտված չէ, իսկ ըստ առաքելական եկեղեցու վարդապետության` չմկրտված անձը չի կարող քավոր լինել: Մենք հարց ուղղեցինք ԿԳՄՍ նախարարին՝ Դուք մկրտվա՞ծ եք:

ԿԳՄՍ-ից մեզ պատասխանեցին․ «Նախարարը մկրտված է»: Ո՞ր եկեղեցում է մկրտվել, ե՞րբ, ո՞վ է եղել նրա մկրտության քավորը՝ կարո՞ղ ենք իմանալ։ Նախարարության հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչությունից մեզ հայտնեցին, որ «այդ տեղեկատվությունը կրում է խիստ անձնական բնույթ, եւ նպատակահարմար չենք գտնում դրան որեւէ կերպ անդրադառնալ»:

Ի դեպ, ժամանակ առաջ էլ Նիկոլ Փաշինյանի աներորդի Հրաչյա Հակոբյանը հարցազրույցում ասել էր, որ Փաշինյանի երեք զավակները մկրտված չեն: Փաշինյանն էլ հաղորդումներից մեկում ասել էր, որ ինքն ու Աննան եկեղեցով ամուսնացած չեն։ Այնպես որ, եկեղեցու հետ գործող իշխանության մյուս ներկայացուցիչներն էլ այնքան էլ հաշտ չեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում