|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
ArmLur.am-ի տեղեկություններով՝ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ծնողները վարակվել են կորոնավիրուսով: Ըստ աղբյուրի տեղեկությունների` վերջիններս գտնվում են Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում: ArmLur.am-ի աղբյուրները փոխանցում են, որ նախարարի ծնողների առողջական վիճակը լավ է:
Կայքը տեղեկությունը փորձել է ճշտել ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոյանից, պարզելու համար նաև, թե արդյոք նախարարը շփումներ ունեցել է ծնողների հետ, թե ոչ.
«Նախարարի անձնական կյանքի վերաբերյալ հարցերը չեմ մեկնաբանում»,- եզրափակել է խոսնակը: