կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-20 10:57
Քաղաքական

Ռադայի պատգամավորը կոշտ քննադատել է Ուկրաինայի ԱԳՆ-ին՝ ադրբեջանամետ հայտարարության համար

Ռադայի պատգամավորը կոշտ քննադատել է Ուկրաինայի ԱԳՆ-ին՝ ադրբեջանամետ հայտարարության համար

9-րդ գումարման Ուկրաինայի Գերագույն ռադայի ժողովրդական պատգամավոր Արտեմ Դմիտրուկը կոշտ քննադատության է ենթարկել Ուկրաինայի արտգործնախարարության հայտարարությունը՝ կապված Հայաստանի և Ադրբեջանի սահմանային էսկալացիայի հետ:

«Ես կարծում եմ, որ Ուկրաինայի Արտաքին գործերի նախարարության գործողությունները և հայտարարությունները ադրբեջանա-հայկական հակամարտության վերաբերյալ բոլորովին անմտածված են:

Դիվանագիտական հարաբերությունները, որոնք կառուցվում են տասնամյակներ, ինչ-որ պաշտոնյայի ընդամենը մեկ հայտարարությամբ կարող են քանդվել: Եվ նախքան ինչ-որ բան ասելը, դուք պետք է հարյուր անգամ մտածեք ձեր խոսքերի հետևանքների մասին:

Պատմությունը տրվել է մեզ որպես գիտություն: Նրա դասերը պետք է հիշել այնպես, որ չկրկնվեն սխալները և չխանգարեն կրկնօրինակել այն ողբերգությունները, որոնք աշխարհն արդեն զգացել է:

Արտաքին գործերի նախարարությանը կցանկանայի հիշեցնել իր աշխատանքի առաջնային և հիմնական խնդիրների մասին՝ իմիջը, համաշխարհային ասպարեզում Ուկրաինայի հեղինակությունը, ինչպես նաև աշխարհի այլ երկրների հետ բարեկամական գործընկերության ձևավորման անհրաժեշտությունը, այլ ոչ թե հակառակը», - գրել է պատգամավորն իր Instagram-ի էջում:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի ԱԳՆ-ն կողմնակալ հայտարարությունից հետո ՀՀ-ում այդ երկրի դեսպանը կանչվել էր ԱԳՆ։