|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Ուկրաինայի Գերագույն ռադայի փոխնախագահ Ռուսլան Կոշուլինսկին ընդհատում է այցը Վրաստան. հայտնում է Интерфакс-ը:
Ըստ գործակալության՝ նա բացատրել է իր որոշումը Կիևում տիրող իրավիճակով: «Ես արդեն տեղեկացրել եմ իմ գործընկերներին որոշմանս մասին: Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները կարող են կառավարական ճգնաժամի հանգեցնել, և չի բացառվում, որ այդ ճգնաժամին հաջորդի Ուկրաինայի կառավարության փոփոխությունը»,- ասել է նա։
Նշենք, որ Կոշուլինսկին մասնակցում է ՎՈՒԱՄ երկրների (Վրաստանի, Ուկրաինայի, Ադրբեջանի և Մոլդովայի) նիստին, որն սկսվել է այսօր Թբիլիսիում։