Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ ծիրանով բեռնված բեռնատարներին անվճար կայանտեղի է տրամադրվել եւ վաճառք իրականացնելու հնարավորություն է տրվել Սանկտ Պետերբուրգում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին վերջին օրերի իրադարձությունները դուրս են եկել երկու երկրների սահմաններից: Դժբախտաբար, դա ազդել է նաեւ Մոսկվայի եւ Սանկտ Պետերբուրգի որոշ մեծածախ շուկաների վրա: Ըստ դիտորդների եւ ականատեսների՝ կեսգիշերին մի շարք առեւտրային բազաներից հանվել են հայկական ապրանքներով բեռնատարներ:
Շատ մատակարարներ մատնանշել են իբր թե ապրանքի փչացած լինելու եւ հետագայում դրանք վաճառելու անհնարինության հանգամանքը, ինչը, անկասկած, կարող է ազդել բազմաթիվ ընտանիքների բարեկեցության վրա: Ռուսաստաբնակ մեր հայրենակիցները դիմել են LeoMall առեւտրի կենտրոնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանին, կապ հաստատել զանգվածային լրատվամիջոցների հետ, նաեւ տարածել տեղեկատվություն համացանցում:
Այդ քայլերից հետո Գագիկ Ծառուկյանը Սանկտ Պետերբուրգի Պլանեռնայա տ.59 հասցեում գտնվող LeoMall առեւտրի կենտրոնի կառավարիչների հետ քննարկել է անհատույց հիմունքներով առեւտրի կազմակերպումը, առեւտրի համալիրի ներսում բոլոր հայ մատակարարներին տեղ տրամադրելու հարցը`շուկաներից արտահանվող բոլոր ապրանքների վաճառքի համար, նաեւ ապրանքով լի բեռնատարները առեւտրի համալիրի կայանատեղի տեղափոխելու հնարավորությունը՝ ապահովելու հայկական գյուղատնտեսական արտադրանքի անվտանգությունն ու հետագա վաճառքը:
Գագիկ Ծառուկյանը նաեւ հանձնարարել է, որ ազգամիջյան հողի վրա անգամ թեթեւ ագրեսիայի կամ սադրանքների դեպքում անհապաղ կապ հաստատեն Ռուսաստանի Դաշնության եւ Սանկտ Պետերբուրգի Ռուսաստանի հայերի միության իրավապահ մարմինների հետ՝ փոխգործակցության համար եւ տեղեկացնել Սանկտ Պետերբուրգի գործադիր իշխանություններին՝ պարզելու բոլոր հանգամանքները եւ օգնության հնարավոր տարբերակները: Կապ հաստատելու համար ՌԴ մեր հայրենակիցները կարող են զանգահարել +7 (965) 756 17 55 հեռախոսահամարով:
ք. Սանկտ Պետերբուրգ, Պլաներնայա փողոց, տ. 59 , LeoMall առեւտրի կենտրոն»: