| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Ապառաժ»-ի խնդրանքով ԱՀ Ազգային Ժողովի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը մեկնաբանել է ՀՀ Տավուշի մարզում Ադրբեջանի ձեռնարկած սադրանքը.
«Հուլիսի 12-ին և 13-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ Տավուշի մարզում սահմանային դիրք գրավելու, ինչպես նաև վերջին շրջանում Նախիջևանը գերռազմականացված գոտի դարձնելու փորձերը վկայում են, որ հարևան հանրապետությունը ամեն կերպ ձգտում է Հայաստանի Հանրապետությանը ներքաշել լայնածավալ ռազամական գործողությունների մեջ:
Կարծում ենք, որ այս դատապարտելի սադրիչ քայլերը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից պետք է համարժեք արձագանքի արժանանան:
Միաժամանակ գտնում ենք, որ ՀԱՊԿ-ը, որպես տվյալ կառույցի անդամ երկրների անվտանգության երաշխավոր, պարտավոր է գործող կանոնադրության համապատասխան քայլեր ձեռնարկել:
Այնուհանդերձ վստահ ենք, որ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության սահմանների միակ հուսալի պաշտպան Հայոց բանակը ջախջախիչ հարվածներով ինչպես միշտ, այս անգամ էլ կպաշտպանի հայրենի երկրի անդորրը»: