|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Վաշինգտոնը երեկ պատժամիջոցներ է սահմանել Իրանի մի քանի քաղաքացիների եւ կազմակերպությունների նկատմամբ. այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ նշելով, որ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին մեկնաբանել է պատժամիջոցները։
Նա, մասնավորապես, նշել է. «Անօգուտ, կրկնվող, կույր պատժամիջոցներ ԱՄՆ-ի կողմից Իրանի ներքին գործերի նախարարի եւ այլ պաշտոնյաների նկատմամբ: Այդ պատժամիջոցները ցույց են տալիս ԱՄՆ ռեժիմի թուլությունը, հուսահատությունը», ու հավելել՝ ԱՄՆ-ի վերջին պատժամիջոցները ՄԱԿ ԱԽ 2231 բանաձեւի խախտում են:
Ըստ Մուսավիի՝ միջազգային հանրությունը պետք է ԱՄՆ-ին կոչ անի պատասխանել նման խախտումներին. «ԱՄՆ-ի վերջին սահմանափակող միջոցները սահմանվել են նրանց դեմ, ովքեր ապահովում են երկրի անվտանգությունն ու կարգը»,-ամփոփել է նա։