Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Իրավունք» թերթը գրում է. «Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակից կարծես թե օգտվում են շատերը: Բազմիցս գրել ենք այն մասին, որ նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանն առիթը բաց չի թողնում յուղոտ պատառներից օգտվելու համար:
Բանն այն է, որ տեւական ժամանակ է, ինչ Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս տեքստիլ» կարի արտադրամասում աշխատակիցները, իրենց դիմումի համաձայն, ազատվել են աշխատանքից, սակայն շարունակում են իրենց աշխատանքը: Աշխատակիցներից մեկի խոսքով, դեռ երկու ամիս առաջ ղեկավարությունն իրենց տեղեկացրել է, որ իբրեւ թե ռուսաստանյան խոշոր գործընկերները հրաժարվել են համագործակցել իրենց հետ, եւ աշխատակիցներն իբրեւ թե հունիսի 5-ից այլեւս պետք է չաշխատեին, քանի որ չկան նոր պատվերներ:
Մեր աղբյուրի խոսքով, այդ ամենն ուղղակի միֆ է: «Ալեքս տեքստիլ» կարի արտադրամասը ոչ միայն աշխատում է իր բնականոն հունով, այլեւ պատվերներն այնքան շատ են, որ աշխատակիցներն աշխատում են արտաժամ: Սակայն թե ինչու է Սամվել Ալեքսանյանն ընտրել այս քաղաքականությունը եւ ինչու ենթադրաբար հարկեր չի վճարում, հավանաբար գործող իշխանությանն այնքան էլ հետաքրքիր չէ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում