|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Երեքշաբթի գիշերը՝ հուլիսի 7-ին, ուժեղ պայթյուն է որոտացել Թեհրանից մի քանի կմ դեպի հարավ: Իրանական ԶԼՄ-ները հայտնում են, որ տեղի է ունեցել պայթյուն և հրդեհ Բաքերշահրի Սեպահան Բորեշ գործարանում. գրում է NEWSru.co.il- ն:
Նախնական տվյալներով զոհվել է առնվազն երկու աշխատող, երեքը վիրավորվել են: Վնասվել են Սեպահան Բորեշի գործարանը և հարակից «Սայպա Պրես» շենքը:
Պաշտոնական վարկածով պայթյունը տեղի է ունեցել անփութության պատճառով թթվածնային բալոններ լցնելիս:
Նշվում է, որ դեռ պարզ չէ, թե ինչ տեսակի օբյեկտի մասին է խոսքը: Sepahan Boresh գործարանը պատկանում է Boresh Kooh նավթաքիմիական ընկերությանը: Բայց, դատելով այս ընկերության կայքից, նրա ամբողջ արտադրանքը գտնվում է Սպահանում:
Որոշ լրատվամիջոցներ գրում են, որ պայթյունը եղել է ոչ թե Բաքարշեհրում, այլ մի փոքր ավելի արևմտուք՝ Քազրակում:
Միջազգային ԶԼՄ-ները ուշադրություն են հրավիրել այս դեպքի վրա՝ նշելով, որ դա Իրանում չորրորդ պայթյունն էր վերջին երկու շաբաթվա ընթացքում. ավելի վաղ պայթյուն է տեղի ունեցել Փարչինում, Նաթանզում և Թեհրանի հյուսիսում: