|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Հունիսի 30-ին ոստիկանության Ավանի բաժանմունքում հաղորդում տված կինը հայտնել էր, որ ժամը 18.10-ից 18.30-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով ապակին կիսաբաց լինելու հանգամանքից, Աճառյան փողոցի շենքերից մեկի մոտ կայանված «Հունդաի» մակնիշի մեքենայի սրահից գողացել են իր դրամապանակը, որի մեջ եղել է փող:
Ավանի բաժանմունքի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 2-ին 46-ամյա տղամարդը ներկայացել է բաժանմունք եւ տվել խոստովանական բացատրություն:
Գողոնը մասամբ առգրավվել է:
Նախապատրաստվում են նյութեր: