Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ֆեյսբուքյան օգտատեր Անի Կաղինյանն իր էջում գրում է.
«Գիտեք չէ այն կինը ում փոխարեն թաղել են տատիկին չի մահացել։ Իր «հուղարկավորումից» երեք օր հետո զանգահարում է հիվանդանոցից իր քրոջը և նեղացած հարցնում. «Բա չեք զանգում, չեք հետաքրքրվում ձեր հիվանդ քույրը ինչպե՞ս է»։ Ու կարող է լինել սրան արդարացում, կարող է ինչ որ մեկը սա արդարացնել կամ ըմբռնումով մոտենալ այս հակամարդկային քայլին, ընտանիքը ի՞նչ մղձավանջի միջով է անցել։ Ցանկացած մարդ թող սա ընդունի իր հարազատի հետ կատարված դեպք ու իր վերաբերմունքն արտահայտի այս ապիկար, անպատասխանատվության հանդեպ»։
Հիշեցնենք՝ ավելի վաղ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրառմամբ տեղեկացրել էր, որ կորել է գյումրեցի Մարիամ Մալխասյանի՝ կորոնավիրուսից մահացած տատիկի դին։ Ավելի ուշ պարզ էր դարձել, որ կնոջ դին երկու օրվա փնտրտուքից հետո գտնվել է. տարեց կնոջը այլ հանգուցյալի փոխարեն հուղարկավորել են Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքում։