Ալժիրի մայրաքաղաքում բողոքի ցույցին մասնակցող հազարավոր ցուցարարներ պահանջում են կիրառել Սահմանադրության 7-րդ հոդվածը: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն: Ոստիկանությունը կիրառել է ջրցան և արցունքաբեր գազ:
Ալժիրի Սահմանադրության 7-րդ հոդվածը հռչակում է, որ ժողովուրդն է ամբողջ իշխանության աղբյուրը: «Պահանջում ենք կիրառել այդ հոդվածը, ոչ թե 102-րդ հոդվածը, սա մեր երկիրն է, մենք ենք որոշողը»,- պահանջում են ցուցարարները:
Մարտի 26-ին Ալժիրի զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար Ահմեդ Հայիդ Սալեխը կոչ է արել կիրառել Սահմանադրության 102-րդ ոդվածը, որը նախատեսում է ազատ թողնել նախագահի պաշտոնը, եթե այն զբաղեցնողը առողջական խնդիրներով պայմանավորված չի կարող իրականացնել իր պարտականությունները:
Ցուցարարները պահանջում են ոչ միայն նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկի հրաժարականը, այլ նաև ողջ կառավարության հրաժարականը: