|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Ինչպես հայտնում է haqqin.az- ը, զինված միջադեպ է տեղի ունեցել ադրբեջանա-իրանական սահմանին, որի արդյունքում կա սպանված:
Հունիսի 29-ին, ժամը 23.50-ի սահմաններում, Բեյլագանի շրջանի Չեմենլի գյուղի Աշագի գյուղի մոտակայքում գտնվող պետական սահմանապահ ծառայության «Հորադիզ» ջոկատի սահմանային անցակետի տարածքում հայտնաբերվել են երկու սահմանախախտ: Զինված ներխուժողները ունեին 2 պայուսակ բեռ:
Նրանք չեն ենթարկվել սահմանապահների պահանջին և կրակ են բաց հրազենից: Ադրբեջանցի սահմանապահները պատասխան կրակ են բացել՝ սպանելով թմրանյութ տեղափոխող սահմանախախտին։
Տարածքը զննելիս հայտնաբերվել է հրացան, 2 պայուսակով մոտ 33 կգ թմրանյութ:
Դեպքի վայրում տեղի է ունեցել Ադրբեջանի և Իրանի սահմանապահ ներկայացուցիչների հանդիպում: