|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Երեկ՝ սեպտեմբերի 24-ին, Այգեձոր գյուղի բնակիչ` 26-ամյա Էդիկը վիրավորվել է ականի պայթյունից, իսկ հակառակորդը, ժամեր շարունակ կրակելով, թույլ չի տվել, որ որեւէ մեկը մտնի դաշտ եւ հանի նրան: Արդյունքում երիտասարդը արյունաքամ է եղել եւ մահացել: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանն ասել է, որ երիտասարդը խոզապահ է, խոզերը մտել էին Այգեձոր գյուղի հարակից դաշտը, նա էլ փորձել էր դրանց դուրս բերել:
«Հակառակորդը ժամեր շարունակ կրակի տակ է պահել, չի թողել, որ մտնեն հանեն նրան եւ օգնեն: Մի ժամից հետո մտել են, որ հանեն, արյունաքամ էր եղել, մինչեւ հիվանդանոց հասցնելը մահացել է»,- ասել է գյուղապետը: