Փոխարժեքներ
25 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.33 |
EUR | ⚊ | € 443.14 |
RUB | ⚊ | ₽ 4.7267 |
GBP | ⚊ | £ 519.57 |
GEL | ⚊ | ₾ 142.02 |
Իրանը տեղեկատվություն է տարածել, որ իր երկրի երկու քաղաքացի վիրավորվել է ադրբեջանցի սահմանապահների արձակած կրակոցների հետեւանքով:
Ադրբեջանական APA գործակալությունը հաղորդում է, որ փետրվարի 4-ին Փարսաբադ քաղաքի սահմանապահ ուժերի հրամանատարը հայտնել է, թե քաղաքից ոչ հեռու գտնվող գյուղի բնակիչները Արաքս գետում ձուկ որսալու նպատակով խախտել են սահմանը, ինչի հետեւանքով ադրբեջանցի սահմանապահները կրակ են բացել:
Սակայն գործակալությունը Ադրբեջանի ռազմական աղբյուրներից տեղեկացել է, որ ձկնորսները զինված են եղել: Իրանցի քաղաքացիները չեն ենթարկվել սահմանապահների հրամաններին, անգամ կրակ են բացել նրանց ուղղությամբ, ինչից հետո սահմանապահները համապատասխան միջոցներ են ձեռնարկել: