|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Գյումրու Բուլվարային թաղամասում հունիսի 22-ին, չպարզված հանգամանքերում, 9 հարկանի շենքի 8-րդ հարկից կին է ընկել ու մահացել: Կանչը գրանցվել է 9:45ին: Այս մասին տեղեկացնում են Գյումրու «Շտապ օգնության» կայանից:
«Կայան զանգել էին ականատեսները: Տեղում բրիգադը պարզել է, որ 9 հարկանի շենքի 8-րդ հարկից դեռևս անձը չպարզված, մոտ 40-45 տարեկան կին է ընկել և տեղում մահացել: «Շտապ օգնության» բրիգադը կնոջն արդեն մահացած է գտել, տարածքի բնակիչները տվյալներ չեն հայտնել նրա անձի վերաբերյալ»,- նշել է Գյումրու «Շտապ օգնության» կայանի տնօրեն Արթուր Մանուկյանը:
Դեպքով նախապատրաստվում են նյութեր: Ճշտվում են պատահարի բոլոր հանգամանքները: