կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-20 12:56
Առանց Կատեգորիա

Գյումրիում՝ 4-րդ հարկից ընկած 6 տարեկան երեխայի կյանքը փրկել չհաջողվեց. նա գիտակցության չգալով մահացել է

Գյումրիում՝ 4-րդ հարկից ընկած 6 տարեկան երեխայի կյանքը փրկել չհաջողվեց. նա գիտակցության չգալով մահացել է

Ցավով հայտնում եմ, որ Գյումրիում՝ 4-րդ հարկից ընկած 6 տարեկան երեխան գիտակցության չգալով մահացել է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» բկ-ի մամուլի խոսնակ Գեւորգ Դերձյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Տեղափոխվել էր Երևան ծայրահեղ ծանր վիճակում, կոմայի մեջ, միացված արհետական շնչառության սարքին։

Վերջին տարում բարձր հարկերից ընկնելու դեպքերը հաճախակի են դարձել, ուստի խնդրում ենք ու հորդորում ծնողներին, ավելի զգոն լինել երեխաների նկատմամբ՝ նման դեպքերից խուսափելու համար»:

Ավելի վաղ Դերձյանը հայտնել էր, որ Գյումրիում՝ 8-րդ զինվորական թաղամասի շենքերից մեկի 4-րդ հարկից 6 տարեկան երեխա է ընկել ներքև:

Երեխան սկզբում տեղափոխվել է Գյումրիի «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց, այնուհետև ռեանիմոբիլով տեղափոխվել Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» բկ:

Ունի զուգակցված վնասվածքներ, գանգի թաղի կոտրվածք, ներուղեղային արյունահոսություն, կրծքավանդակի սալջարդ, ողերի կոմպրեսիոն կոտրվածքներ, որովայնի սալջարդ և այլ վնասվածքներ։

Վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Կոմայի մեջ է, միացված է արհետական շնչառության սարք։ Գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։