Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բավարար ապացույցներ չկան առ այն, որ Գագիկ Ծառուկյանի հանդեպ քրեական հետապնդում հարուցվի և, հետևաբար, դատախազին ասել եմ, որ հնարավոր է իրավիճակ, որ խորհրդարանը խայտառակ լինի՝ ըստ Yerkir.am-ի ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ԱԺ ճեպազրույցների ժամանակ պատասխանելով հարցին, թե որն է իրեն վերաբերմունքը դատարանի որոշմանը, որը մերժել է ԱԱԾ միջնորդությունը Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ։
«Երեկ, դատարանի որոշմամբ, խորհրդարանի այդ խայտառակվելը տեղի է ունեցել և 87 մարդ, վստահ եմ, հարցեր ունի իրենց համոզողներին․ դա մեր խնդիրը չի, մենք մեր համոզմունքը արտահայտել ենք և դա հաստատվել է դատարանի որոշումով»,-ասաց Էդմոն Մարուքյանը։
Հաջորդ հարցին՝ արդյոք համամիտ են Ծառուկյանի պնդմանը, որ գործը շինճու է և քաղաքական հետապնդում է իր նկատմամբ․ Մարուքյանը պատասխանեց, որ «Լուսավոր Հայաստանը» հայտարարություն է տարածել, որում սևով սպիտակի վրա գրված է, որ Ծառուկյանի գործը ունի քաղաքական վերահսկողություն։
«Քաղաքական գործի նախաքննության նյութերը բաժանված են եղել քաղաքական գործիչների՝ նախարարների, ովքեր դրանք հրապարակել են, ինչը խախտում է, հետևաբար, այն ունի քաղաքական խնդիր»,-ասաց Մարուքյանը։
Ծառուկյանի հետ իշխանության դեմ պայքարի մասին Էդմոն Մարուքյանն ասաց, որ, քանի դեռ ամեն օր 600 մարդ դառնում է վարակակիր և օրը 10-18 մահեր ենք ունենում, իրենք այս ժամանակահատվածում որևէ հրաժարականի հարց չեն բարձրացնում։
«Բայց, միևնույն ժամանակ, ասել ենք, որ համավարակի ավարտից կամ թվերի նվազումից հետո մենք քաղաքական պատասխանատվության հարց ենք բարձրացնելու, որը ես եմ ասել ամբիոնից՝ վարչապետի աչքերին նայելով»,-նշեց Մարուքյանը։
ԲՀԿ խմբակցության նախաձեռնած՝ կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետությունը հետազոտող ԱԺ քննիչ հանձնաժողովի գաղափարը «Լուսավոր Հայաստանը» ողջունում է, ուղղակի ասել են, որ լավ կլինի այն նախագահվի «Լուսավոր Հայաստանի» կողմից։ Քննարկումներն ընթանում են։
Մանրամասն՝ տեսանյութում․