կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-19 15:21
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քանի օր է լացում եմ, որ մեր երկրում այս վիճակն է. քաղաքացի

Ինչքան կարող է ժողովուրդը կիսասոված ապրել, ի՞նչ է այս ընթացքում փոխվել հաշմանդամի կյանքում՝ ոչ մի բան՝ ըստ Yerkir.am-ի լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին դատարանի մոտ աջակցության եկած քաղաքացիներից մեկը:

«Ի՞նչ է արել պարոն Ծառուկյանը, նա մտածում է ժողովորդի մասին, մենք էլ իրեն սիրում ենք: Հեղափոխության ակտիվ աջակիցներից եմ եղել, բայց այսօր զղջում եմ, քանի որ ոչինչ չի փոխվել»,-հուզված ասած քաղաքացին:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Իվետա Տոնոյանն էլ ասացին, որ քաղաքացին փաստաթղթերով եկել է, ուզում է անդամակցել իրենց կուսակցությանը:

Կինը, շարունակելով լացել, ասաց.

«Փոխանակ մարդկանց մասին մտածեն, հաշվեհարդար են տեսնում: Պարոն Փաշինյան, մենք Ձեզ սիրել ենք, Ձեր կողքը կանգնել ենք, բայց մեր կյանքում բան չի փոխվել: Պարոն Ծառուկյանը օգնում է սովածներին, քանի օր է լացում եմ, որ մեր երկրում այս վիճակն է, որ պարոն Ծառուկյանի նման մարդու հետ կարելի է այդ կերպ վերաբերվել»:

Հիշեցնենք, որ հունիսի 16-ին Ազգային ժողովը ձայների 87 կողմ, 0 դեմ հարաբերակցությամբ որոշել էր ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ գլխավոր դատախազի միջնորդությանը տալ համաձայնություն:

Նույն օրվա մեկ այլ որոշմամբ և ձայների միևնույն հարաբերակցությամբ Ազգային ժողովը որոշում էր ընդունել Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելու վերաբերյալ գլխավոր դատախազի միջնորդությանը տալ համաձայնություն:

Մանրամասները՝ տեսանյութում.