|
Փոխարժեքներ
11 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.82 |
| EUR | ⚊ | € 444.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.9178 |
| GBP | ⚊ | £ 508.28 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Շըրնաք նահանգում 4 աշխատող է զոհվել ավտոմեքենայի պայթյունից. հայտնում են նահանգի վարչակազմից՝ մեղադրելով «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության» անդամներին։
«Հունիսի 17-ին Շըրնաքը նահանգի Սիլոփի շրջանում ճանապարհային աշխատանքների ժամանակ պայթեցվել է մեքենա, որի հետևանքով չորս աշխատող է զոհվել», - ասվում է հայտարարության մեջ:
Ըստ թուրքական կողմի տվյալների՝ 2015-ի հուլիսին Թուրքիայի և ՔԱԿ-ի միջև զինված բախումը վերսկսվելուց հետո քուրդ ապստամբների կողմից հարձակումների արդյունքում սպանվել է մոտ 1000 զինծառայող և ոստիկան, ինչպես նաև մոտ 500 քաղաքացիական անձ: PKK- ի բազաները տեղակայված են Հյուսիսային Իրաքում, որի դեմ Թուրքիայի զինված ուժերը իրականացնում են օդային և ցամաքային գործողություններ՝ հինգ տարվա ընթացքում վնասազերծելով ավելի քան 10,000 PKK- ի անդամներին: