|
Փոխարժեքներ
11 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.89 |
| EUR | ⚊ | € 423.09 |
| RUB | ⚊ | ₽ 4.2891 |
| GBP | ⚊ | £ 492.6 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Իռլանդիայում հաստատել են միանգամից երկու վարչապետի, ովքեր հերթով կգլխավորեն երկրի կառավարությունը. այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ նշելով, որ նման որոշում է ընդունվել 3 կուսակցությունների միջև ձեռք բերած համաձայնագրի արդյունքներով։
Համաձայնագիրը ձեռք է բերվել ընտրություններից հետո ավելի քան 4 ամիս անց։
Մանրամասնվել է՝ կառավարության ղեկավարի պաշտոնում միմյանց հաջորդաբար կփոխարինեն 3 կուսակցությունների առաջնորդները, սակայն այնուհետև հայտնի է դարձել 2-ի մասին։
Առաջին հերթին մինչև 2022 թվականի դեկտեմբեր կղեկավարի Լիբերալ-հանրապետական կուսակցության առաջնորդ Ֆիաննա Ֆայլ Միհոլ Մարտինը, իսկ այնուհետև՝ ներկայիս վարչապետ, մինչ ընտրությունները իշխող լիբերալ-պահպանողական «Ֆինե Գել» կուսակցության առաջնորդ Լեո Վարադկարը։