կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-15 15:50
Իրավական

Մայիսի 4-8-ն իրականացված ստուգումների ընթացքում արձանագրվել է խախտումների թվով 26 դեպք. Տեսչական մարմին

Մայիսի 4-8-ն իրականացված ստուգումների ընթացքում արձանագրվել է խախտումների թվով 26 դեպք. Տեսչական մարմին

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից մայիսի 04-ից 08-ն ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է թվով 26 դեպք, որից 20 դեպքով հաշվարկվել է 7.073.500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 6 դեպքով նշանակվել է 640.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Այս մասին տեղեկացնում է տեսչական մարմինը։

Բուսական աշխարհի պահպանության ոլորտում արձանագրվել է 19 դեպք, 16-ով հաշվարկվել է 7.022.500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 3-ով նշանակվել 300.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտումարձանագրվել է 6 դեպք, 4-ով հաշվարկվել է 51.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2-ով նշանակվել 140 000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերիօգտագործման և պահպանման ոլորտում իրականացվել է թվով 1 ստուգում, որի արդյունքում նշանակվել է 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 14 գործ (2.333.400 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք):

Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 656.446 ՀՀ դրամ: