Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր առավոտյան Գեղարքունիքի մարզի Արեգունի գյուղում է հայտնվել Ադրբեջանի Գետաբեկի շրջանի Նովոսարատովկա գյուղի բնակիչ, 1994 թվականին ծնված Էլշան Ռասուլ Օղլի Ալիեւը: Ինչպես տեղեկացնում են Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Արեգունի գյուղի վարչական ղեկավար Սոս Հովհաննիսյանը, ադրբեջանցուն առաջինը նկատել է գյուղի բնակիչներից մեկը, ով Արեգունու ամառային ճամբարի պահակն է:
«Հենց նա էլ ադրբեջանցուն ուղեկցել էր վարչական գրասենյակ: Մեր մեջ խոսակցությունն ընթացավ առանց թարգանչի, քանի որ ինքս, երկար տարիներ ապրելով Ադրբեջանի շրջանի հայաբնակ գյուղերից մեկում, ինչ-որ չափով տիրապետում եմ ադրբեջաներեն լեզվին: Զրույցին մասնակցեց նաեւ մեր համագյուղացի Ներսիկ Պետրոսյանը, ով ավելի լավ է տիրապետում ադրբեջաներենին: Ադրբեջանցին իր մոտ չուներ որեւէ փաստաթուղթ կամ զենք: Նրա պատմածով՝ ինքը Էլշան Ռասուլ Օղլի Ալիեւն է՝ ծնված Կալմիկիայում: Հայրը ադրբեջանցի է, մայրը՝ ուկրաինուհի: Ինքը եղել է վեց տարեկան երեխա, երբ բաժանվել են ծնողները: Ուկրաինուհի մայրը լքել է Էլշանին ու իր եղբորը, եւ նրանց խնամքը մնացել է հոր ուսերին, ով եւ վերադարձել է Ադրբեջան եւ երեխաներին հանձնել մանկատուն: Մանկատնից դուրս գալուց հետո Էլշամը թափառականի կյանք է վարել, տարբեր տեղերում չարքաշ ու ծանր աշխատանք կատարել, ապա հայտնվել է Գետաբեկի շրջանում՝ հովվություն անելու: Ապրել է կենցաղային ծանր պայմանների մեջ ու որոշել է հեռանալ Ադրբեջանից: Իր պատմելով՝ քարտեզով երկար է ուսումնասիրել տեղանքը եւ համոզվել, որ ամենամոտիկ ու հարմար կետը Հայաստանն է, դրա համար էլ հոտը թողել եւ անցել է Հայաստան: Նրա պատմելուց հետո ես հրավիրեցի Հայաստանի ԱԱԾ ներկայացուցիչներին, որոնց եւ հանձնվեց մեր սահմանը հատած ադրբեջանցին»,- ներկայացրեց Սոս Հովհաննիսյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ԱԱԾ-ն եւ ՊՆ-ն դեռ չեն մեկնաբանում Ադրբեջանի քաղաքացու կողմից ՀՀ սահմանը հատելու մասին հաղորդագրությունը: