Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լրագրող, պատմաբան, հրապարակախոս, սցենարիստ Սպարտակ Ղարաբաղցյանը գրում է.
«Ասում են մոտիկ հարևանը հեռու բարեկամից լավ է: Մեր մոտ հարևաներից մեկը Վրաստանն է, որը պատվով դուրս եկավ կորոնավիրուսի մահվան շուրջպարից ու հիմա ստորագրություններ է հավաքում բարեկամ-հարևան Հայաստանին օգնելու…
Հիշեցի 1988-ի դեկտեմբերյան մահաբույր օրերը: Երկրաշարժը ավերել էր Սպիտակը, Լենինականը, Կիրովականը...
Հիմնահատակ ջնջվել էին գյուղեր, ավաններ, դպրոցներ, մանկապարտեզներ... Արձակագիր Վահան Թամարյանի հետ գործուղման մեկնեցինք աղետի գոտի: Այն ինչ տեսանք երևակայությունից դուրս էր: Գոտեպնդողը բարեկամ Վրաստանից առաջինը օգնության շտապած մասնագետներն էին՝ բժիշկներ, շինարարներ, երկաթուղայիններ: Եկել էին աղետի լուրն առնելուց ժամեր անց, հարազատի պես կանգնելու կողքիդ: Հիշում եմ, այդ օրերին Թբիլիսիում արգելվեցին բոլոր խրախճանքներն ու հարսանիքները: Ինչու՞ եմ հիշում ու հիշեցնում, որովհետև հիմա էլ անտես աղետն է ավերում, քանդում Հայաստանը ու կրկին իր եղբայրական ձեռքմեկնումն է առաջարկում Վրաստանը: Իմ հասակակիցները, անշուշտ, կհիշեն, թե մյուս «հարևանը» ադրբայջանը, ինչպես էր կանգնեցում, թալանում օգնության գնացքներն ու վագոններին ուրախության ու շնորհավորանքների հեռագրեր գրում...
«Քաղաքակիրթ» Ալիևի երկիրն ու Նոդար Դումբաձեի երկիրը. սրանք քաղաքկրթական տարբեր, ծայրահեղ բաներ են»: