կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-05 10:11
Տարածաշրջան

Ըստ Ադրբեջանի՝ ճնշվել է Վրաստանի հետ սահմանին նախատեսվող «սադրանքները»

Ըստ Ադրբեջանի՝ ճնշվել է Վրաստանի հետ սահմանին նախատեսվող «սադրանքները»

«Շնորհիվ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ձեռնարկած կանխարգելիչ միջոցառումների՝ Վրաստանի սահմանապահ ծառայության հետ համատեղ, Քեշիքչիդաղ պետական պատմամշակութային արգելոցի տարածքում ոչ մի սադրիչ գործողություններ չեն արձանագրվել», - այս մասին հայտնում է haqqin.az-ը՝ երկրի Պետական սահմանապահ ծառայության մամուլի ծառայության հղումով:

Հիշեցնենք, որ ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, Վրաստանի մի խումբ քաղաքացիներ հունիսի 4-ին նախատեսել էին իրականացնել քայլերը դեպի Ադրբեջանի կողմից բռնազավթված վրացական Դավիթ Գարեջիի վանական համալիր։

Վրացական վանքի բռնազավթումը սկսվել է 2019 թ. ամռանը։ Ադրբեջանցիները վանքի մոտակայքում կառուցել են սահմանապահ ծառայության նոր հենակետ և իրականացնում են մշտական վերահսկողություն։

Երկու երկրների անկախացումից հետո չի իրականացվել սահմանների ամբողջական սահմանագծում։ Գարեջիի վրացական պատկանելությունը աներկբա է, սակայն ադրբեջանցիները, ինչպես արդեն ընդուված է, հայտարարում են, որ «վանական համալիրը աղվանական մշակույթի մաս է, իսկ այս լարված իրավիճակը հայերի ձեռքի գործն է, որոնք ցանկանում են փչացնել վրաց-ադրբեջանական բարեկամական հարաբերությունները»։