Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Չնայած միջազգային հանրության կողմից ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում տեղ գտնող նախահարձակ գործողությունների կանխարգելմանն ուղղված մեխանիզմների ներդրման շուրջ տարբեր մակարդակներով արվող առաջարկություններին և դրանց իրականացման ուղղությամբ հայկական կողմի դրսևորած հետևողական ջանքերին, այդուհանդերձ, պաշտոնական Բաքուն շարունակում է ինչպես բանակցությունների սեղանի շուրջ, այնպես էլ առաջնագծում արհեստականորեն պահպանել լարվածությունը:
Փետրվարի 5-ի լույս 6-ի գիշերը ադրբեջանական զինուժի առաջապահ ստորաբաժանումները շփման գծի տարբեր հատվածներում, բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, կիրառել են նաև 60 և 82 մմ-ոց ականանետեր /շուրջ 35 արկ/ և TR-107 տիպի հրթիռահրետանային կայանքներ /4 արկ/:
Պաշտպանության բանակի կողմից ձեռնարկված գործողություններից հետո հակառակորդի ակտիվությունը ճնշվել է:
Առաջնային գծի ողջ երկայնքով հայկական ստորաբաժանումները շարունակում են լիարժեք տիրապետել օպերատիվ իրադրությանը և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրները:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն