Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կորոնավիրուսի վարակի դեպքերի կտրուկ աճի ֆոնին, Ադրբեջանի իշխանությունները կրկին խստացնում են կարանտինային ռեժիմը. հայտնում է «Թուրան» գործակալությունը։
Մասնավորապես որոշվեց սահմանել շաբաթվա վերջին 2-3 օրերին տնից դուրս գալու ամբողջական արգելք: Այս մասին հայտարարել է Նախարարների կաբինետի մամուլի ծառայության ղեկավար Իբրահիմ Մամեդովը:
Ենթադրաբար ուրբաթ երեկոյան ժամերից մինչև երկուշաբթի առավոտյան մարդկանց և մասնավոր տրանսպորտային միջոցների շարժը ամբողջությամբ արգելվելու է: Բոլոր ձեռնարկությունների և հաստատությունների գործունեությունը, բացառությամբ արտակարգ իրավիճակների ծառայության, կփակվեն խանութներն ու սննդի օբյեկտները, հնարավոր է նաև դեղատները:
Տարածքային բժշկական ստորաբաժանումների համատեղ կառավարման ղեկավար Ռամին Բայրամլին նշել է, որ սահմանափակումները անհրաժեշտ միջոց են, քանի որ վարակվածների և վերականգնվածների քանակի տարբերությունն արդեն գերազանցել է 200-ը:
Ըստ նրա՝ Բաքու, Սումգայիթ, Գյանջա, Լենքորան և Աբշերոն թաղամասերում առաջարկվել է շաբաթվա վերջին երեք օրը սահմանել ամբողջական արգելք։
Հանգստյան օրերին և տոներին դուրս գալու արգելքը ուժի մեջ կլինի 1-2 ամիս: Նման փորձը կիրառվել է նաև Թուրքիայում և Իսրայելում։