|
Փոխարժեքներ
18 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Մայիսի 25-ին և 27-ին Ճամբարակի ոստիկանները ապօրինի ծառահատման երկու դեպք բացահայտեցին:
Մայիսի 25-ին, ժամը 19-ի սահմաններում, բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով ոստիկանության ՊՊԾ դասակի ծառայողները Թթուջուր գյուղի սկզբնամասի անշարժ պահակետում ստուգել են նույն գյուղի 25-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «ՈւԱԶ» մակնիշի մեքենան: Վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել:’
Մեքենան, փայտանյութով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Ճամբարակի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Երկու օր անց, ժամը 3.40-ին, նույն պահակետում պարեկայինները ստուգեցին Իջևանի 30-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «ԶԻԼ-130» մակնիշի մեքենան: Բեռնատարի վարորդը, նախորդի պես, վառելափայտի օրինականությունը վկայող համապատասխան փաստաթուղթ չներկայացրեց:
Բեռնատարը, փայտանյութով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Ճամբարակի բաժնի հատուկ պահպանվող տարածք` հետագա ստուգումների համար:
Հանգամանքները պարզվում են:
Նշված դեպքերով նախապատրաստվում են նյութեր: