Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մայիսի 18-ից հանրապետությունում վերսկսվեց հասարակական տրանսպորտի աշխատանքը։ Չնայած պարետատունը թույլատրել է աշխատել, այնուամենայնիվ, սահմանված կանոններ կան, որոնց խստորեն հետևելը պարտադիր է։ Ոստիկանությունը վերահսկողություն է իրականացնում՝ տրանսպորտ բարձրանալ կարելի է միայն դիմակ և ձեռնոց կրելու պարագայում, մեքենաներում պարտադիր է ախտահանիչ նյութերի առկայությունը, վարորդները նույնպես պիտի կրեն դիմակ և ձեռնոց, բացառեն կանգնած ուղևորների տեղափոխումը։
Yerkir.am-ը շրջեց Երևանի փողոցներում՝ տեսնելու համար, թե որքանով է փոխվել երևանցիների կյանքը սահմանափակումների այս փուլում։ Պարզվում է՝ շուրջ երկու ամիս հարկադիր և չվճարվող պարապուրդի մատնված վարորդներն այսօր ևս խնդիրներ ունեն՝ անհրաժեշտ է օրական մի քանի դիմակ և ձեռնոց գնել, քանի որ կամ չեն հատկացնում, կամ հատկացրածը չի հերիքում ամբողջ օրվան (մի քանի ժամը մեկ դիմակը փոխելը պարտադիր է):
Վարորդներից մեկը մեզ հետ զրույցում նշեց, որ ուղևորների քանակը մոտ 80 տոկսով նվազել է։
«Օրական երկու անգամ դիմակ և ձեռնոց ենք գնում, սպասարկող ընկերությունն այդքան ձեռնոց ու դիմակ բոլորին այդ քանակով տալ չի կարող, մենք աշխատում ենք, գոնե 500 դրամ դնում մի կողմ՝ որ դիմակ ու ձեռնոց գնենք»-, նշեց նա։
Մեկ այլ վարորդ էլ ասաց, որ իրենց ձեռնոց և դիմակ տրամադրում են, սակայն դա չի բավականացնում, ստիպված են լինում իրենք ևս գնել։
Նշենք, որ հասարակական տրասպորտի ամբողջական գործարկվելու որոշումը կայացվել էր դեռևս մայիսի 14-ին, երբ ԱԺ-ն արտահերթ նիստում ընդունեց արտակարգ դրությունը երակարաձգելու որոշումը։
Հիշեցնենք, որ, ըստ ՀՀ պարետի որոշման, կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունը նշանակում է կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման միջոցառումների պատասխանատու որն ապահովում է`
Մանրամասները՝ տեսանյութում.