|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.62 |
| EUR | ⚊ | € 445.68 |
| RUB | ⚊ | ₽ 4.7923 |
| GBP | ⚊ | £ 505.75 |
| GEL | ⚊ | ₾ 140.96 |
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 10.598-ով՝ հասնելով 262.843-ի. այս մասին գրում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ ներկայացնելով կորոնաիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալները:
Նշվում է՝ օպերատիվ շտաբի տվյալներով օրվա կտրվածքով վարակի տարածման աճը կազմում է 4.2 տոկոս, մեկ օր առաջ այդ ցուցանիշտ 4.1 տոկոս էր: Նշվում է, որ վարակվածության նոր դեպքերից 4.504-ի մոտ ախտանշաններ չեն եղել: Գրանցված նոր դեպքերից 4.748-ը Մոսկվայում է: Մայրաքաղաքում ընդհանուր առմամբ 135.464 հաստատված դեպք կա:
Ռուսաստանում վերջին մեկ օրում մահերի թիվն ավելացել է 113-ով՝ ընդհանուր թիվը դառնալով 2.418: