|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը և Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունները համատեղ հայտարարություն են տարածել Եվրոպայի օրվա առիթով․
«Մայիսի 9-ը Եվրոպայի օրն է․ այս տարի լրանում է պատմական նշանակություն ունեցող «Շումանի Հռչակագրի» 70-ամյակը։ 1950 թվականին Փարիզում Ռոբերտ Շումանն` այդ տարիներին Ֆրանսիայի արտգործնախարարն, իր ելույթում առաջարկել է Եվրոպայի քաղաքական համագործակցության մի նոր բանաձև, որի նպատակը Եվրոպայի ազգերի միջև պատերազմի գաղափարի բացառումն էր՝ հիմնարար արժեքների և սկզբունքների հենքի վրա եվրոպական ինտեգրման գործընթացը կառուցելու և ռեսուրսները համախմբելու միջոցով։ Եվրոպայի պատմության մեծագույն ողբերգության՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթանակի 75-ամյակի տարեդարձի կապակցությամբ, մենք հարգանքի տուրք ենք տալիս միլիոնավոր անմեղ զոհերի հիշատակին և նշում ենք խաղաղության, հաշտեցման, միասնության, համերաշխության և համագործակցության տոնը, որոնք խարսխված են Եվրոպական միության հիմնարար արժեքների վրա։ «ՔՈՎԻԴ-19» ճգնաժամի ժամանակաշրջանում միավորված լինելը, օգնության ձեռք մեկնելը և Հայաստանի մեր գործընկերներին աջակցելը ծայրաստիճան կարևոր է։ Ապագայի վրա կենտրոնացումը և մարդկանց կյանքի բարելավման ձգտումը մեր ընդլայնվող և ամրապնդվող հարաբերությունների ուղենիշն է։ Այս մարտահրավերներով հագեցած ժամանակաշրջանում մեր ընդլայնված գործընկերությունն անցնում է փորձություն՝ ապացուցելով իր ամրությունը և ապագա ներուժը ուղղված դիմակայությանը և արդիականցմանը»: