|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Սոմալիի իսլամական «Ալ Շաբաբ» խմբավորումը, որի գրոհայինները Քենիայի մայրաքաղաքում առեւտրի կենտրոն են զավթել, այսօր հայտարարություն է տարածել Twitter-ում:
Հայտարարության մեջ նշվում է, որ գրոհայինները շաբաթ օրվանից շարունակում են իրենց ձեռքում պահել Նայրոբիի Westgate առեւտրի կենտրոնը, նաեւ պատանդներին, որոնք դեռեւս ողջ են: Նրանք պարզաբանել են նաեւ, թե ինչու են այդ քայլին գնացել. «Դուք կարող էիք այդ ամենից խուսափել եւ ապրել բավականին անվտանգ: Դուրս բերեք ձեր զորքերը մեր երկրից, եւ խաղաղություն կհաստատվի»: