կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-06 17:39
Իրավական

Արթուր Մկրտչյանը նշանակվել է ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ

Արթուր Մկրտչյանը նշանակվել է ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ

ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի հրամանով՝ Աշտարակի բաժնի պետ ոստիկանության գնդապետ Արթուր Մկրտչյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։

Ավելի վաղ, ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանի հրամանով աշխատանքից ազատվել և ոստիկանության կադրերի ռեզերվ էր ուղարկվել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ ոստիկանության գնդապետ Գևորգ Հակոբյանը։

Ապրիլի 28-ին Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում՝ Գավառի համալսարանի մոտակայքում ժամը 17:40-ի սահմաններում փոխհրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով մահացել էր 2 մարդ, 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Փոխհրաձգությունից հետո մի խումբ քաղաքացիներ փորձել էին հաշվեհարդար տեսնել այդ հրաձգության մասնակիցներից մեկի նկատմամբ և հարձակվել էին Գավառի բժշկական կենտրոնի վրա։ ՀՀ քննչական կոմիտեն Գավառ քաղաքում երկու անձի սպանելու և չորս անձի հրազենային մարմնական վնասվածքներ պատճառելու, ինչպես նաև՝ մի խումբ անձանց կողմից բռնությամբ և գույքը ոչնչացնելով զուգորդված զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ հարուցել է քրեական գործեր, որոնք միացրել է մեկ վարույթում:

Մայիսի 2-ի դրությամբ՝ քննվող քրեական գործով կալանավորվել էր 13 անձ, ևս 2 անձի ձերբակալման որոշում էր կայացվել։