կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-04 18:15
Քաղաքական

Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության բաժիններում

Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ու ենթակա տարածքային ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում արձանագրվել է ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման մի քանի դեպք։ Մասնավորապես, մարզային վարչության քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ Գավառի բնակիչներից մեկը հանձնել է հանգուցյալ հոր «Կալաշնիկովի» ինքնաձիգը։

Ոստիկանությունից հայտնում են, որ «Կալաշնիկովի» ինքնաձիգի և ռազմամթերքի կամավոր հանձնման առումով արդյունավետ բացատրական աշխատանք են իրականացրել նաև Գավառի բաժնի համայնքային ոստիկանները։ Բացատրական աշխատանք են իրականացրել նաև Մարտունու բաժնի համայնքային ոստիկանները, ինչի շնորհիվ բնակիչներից մեկը հանձնել է որսորդական հրացան ու ռազմամթերք։ Հրացանի և ռազմամթերքի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել նաև Վարդենիսի բաժնում՝ շնորհիվ անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքի։ Ինքնաշեն ատրճանակը, պայթուցիչով «Ֆ-1» տիպի նռնակն ու փամփուշտները Սևանի բաժնում կամավոր հանձնել է Սևան քաղաքի մի  բնակիչ՝ շնորհիվ բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի։ Ճամբարակի բաժնի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում ևս արձանագրվել է ինքնաշեն ատրճանակի և ռազմամթերքի կամավոր հանձնման դեպք։ Հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։