կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-03 18:02
Տնտեսական

Մեկնարկում է օրգանական գյուղատնտեսության սերտիֆիկացման աջակցության մրցույթը

Մեկնարկում է օրգանական գյուղատնտեսության սերտիֆիկացման աջակցության մրցույթը

Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) և Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) համաֆինանսավորմամբ «Օրգանական գյուղատնտեսության զարգացումը Հայաստանի հյուսիսային համայնքներում՝ որպես աղքատության նվազեցման և կենսաբազմազանության պահպանության խթան» ծրագրի (OFDNA) շրջանակում մեկնարկում է օրգանական գյուղատնտեսության սերտիֆիկացման աջակցության մրցույթը։

Մրցույթին կարող են մասնակցել Լոռու, Տավուշի և Գեղարքունիքի մարզերի ծրագրում ընդգրկված համայնքների ֆերմերները, կոոպերատիվները, վերամշակող կազմակերպությունները, որոնք արդեն ներգրավված են կամ ցանկություն ունեն զբաղվել օրգանական գյուղատնտեսությամբ։

Հայտերը կարող եք լրացնել առցանց կամ թղթային տարբերակով (Word / PDF): Հայտերի ընդունման վերջնաժամկետը 30.09.2020թ.-ն է:

Մրցույթի մանրամասներին, պահանջներին և մասնակցության կարգին կարող եք ծանոթանալ այստեղ:

Ծրագրում ընդգրկված են հետևյալ գյուղերը՝

Լոռու մարզ՝ Աթան, Բովաձոր, Ձորագյուղ, Հագվի, Հոբարձի, Քարաբերդ, Քարինջ, Կարմիր Աղեկ, Լեջան, Լոռի Բերդ, Լորուտ, Մարց, Պրիվոլնոյե, Շամուտ, Ծաղկաշատ, Ծաթեր, Ուրուտ:

Տավուշի մարզ՝ Աղավնավանք, Բերքաբեր, Չինչին, Դիտավան, Հովք, Իծաքար, Լուսաhովիտ, Նավուր, Տավուշ:

Գեղարքունիքի մարզ՝ Անտառամեջ, Այգուտ, Դպրաբակ, Կալավան-Բարեպատ, Ձորավանք:

Ծրագիրը (OFDNA) եռամյա է, այն իրականացվում է «Էկո-Գլոբ» բնապահպանական հասարակական կազմակերպության և «Բեզոար» վայրի բնության պահպանման հասարակական կազմակերպության կողմից, ուղղված է Տավուշ, Լոռի և Գեղարքունիք մարզերի 32 գյուղերում օրգանական գյուղատնտեսության զարգացման, կոոպերատիվների ստեղծման և ստացված արտադրանքի վաճառքի խթանմանը:

Ծրագրի հիմնական նպատակն է թիրախային գյուղերում աղքատության մակարդակի նվազեցումը և կենսաբազմազանության պահապանությունը:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (+374)55575528 հեռախոսահամարին կամ գրել [email protected] հասցեին։