Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր` կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը, կմեկնարկի Արամ Խաչատրյանի անվան 7-րդ միջազգային մրցույթը:
ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի գլխավոր տնօրեն Արմեն Սմբատյանը տեղեկացրեց, որ մրցույթն այս տարի անցկացվում է «Դաշնամուր» եւ «Կոմպոզիցիա» անվանակարգերում:
Մրցույթին մասնակցելու է 47 երաժիշտ` 36 դաշնակահար եւ 11 կոմպոզիտոր` ԱՊՀ երկրներից, Եվրոպայից, ԱՄՆ-ից, Կանադայից, Ավստրալիայից, Լիբանանից, Իսպանիայից, Վրաստանից, Չինաստանից:
«Մրցույթի անցկացումն ինքնանպատակ չէ: Մենք ցանկանում ենք, որ Ա. Խաչատրյանի գործերը շատ հնչեն երիտասարդների կողմից»,- նշեց Սմբատյանը:
Դաշնակահարների մրցույթն անցկացվելու է 3 փուլով:
1-ին մրցանակին արժանացած մասնակիցը կստանա 15.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, ինչպես նաեւ կկազմակերպվի նրա համերգը` Մարինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի կամ Մոսկվայի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի հետ 2011-12 թթ. համերգաշրջանում: 2-րդ մրցանակակիրը կարժանանա 10.000, իսկ 3-րդ մրցանակակիրը` 5000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի:
Կոմպոզիտորների մրցույթն անցկացվելու է մեկ փուլով: Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի կազմկոմիտեն «Կոմպոզիցիա» անվանակարգի համար սահմանել է մեկ մրցանակ` 5000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: