Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ապրիլի 2-ին՝ ժամը 20:40-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում տեղեկատվություն է ստացվել, որ Շիրակի մարզի Մեծ Սեպասար գյուղի գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Պարզվել է, որ Մեծ Սեպասար գյուղի Գյումրու խճուղու մոտակայքում գտնվող «Ազգանաս Բեռնեցյան» ՍՊԸ-ին պատկանող ԱԳԼՃԿ-ում, դեռևս չբացահայտված հանգամանքներում, «VAZ-2121» մակնիշի ավտոմեքենայի գազալիցքավորման ընթացքում տեղի է ունեցել պայթյուն, ինչից գազալցակայանի աշխատակից Միքայել Թ.-ն (ծնված 1980թ.) տեղում մահացել է:
Պայթյունից վնասվել է մոտակայքում կայանված «VAZ-2107» մակնիշի ավտոմեքենան:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են «VAZ-2121» և «VAZ-2107» մակնիշի ավտոմեքենաները, փակել են գազի բալոնների փականները, փակել են գազալցակայանի գազի պահուստի ընդհանուր փականը, սահմանազատել են տարածքը և ապահովել են լուսավորությամբ: